Դեռ 2010թ ՀՀ ֆինանսների նախարարության և գերմանական Kwf բանկի միջև «Որոտանի ՀԷԿ»-երի համալիրի վերազինման ծրագիր իրականացնելու նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել։
Գերմանական բանկը 15 տարի մարման ժամկետով 51 մլն եվրո վարկ է տրամադրել, տարեկան՝ միջինը 2.78 % տոկոսադրույքով, նշում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի հետաքննության շրջանակներում պարզվել է, որ վարկային գումարները ոչ միայն չեն ուղղվել Որոտանի ՀԷԿ-երի վերակառուցմանն ու վերազինմանը, այլև հիմա՝ ՀԷԿ-ն ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությանը վաճառելուց հետո, անհայտ է վարկի հետագա ճակատագիրը։
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանել են, թե գործարքից հետո ծրագրի շարունակականության և ձևաչափի հարցը քննարկման փուլում է։ Բացի դա, ըստ նախարարության, վարկից այդ ընթացքում ծախսվել է 698 հազար եվրո, որն ուղղվել է խորհրդատվական և նախագծման ծառայությունների իրականացմանը։
«Դե իհարկե, կառավարության համար սովորույթ է դարձել խորհրդատվական ծառայություններ ու դասախոսություններ կազմակերպելով «ատկատ» անելը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում