Կառավարության վաղվա նիստի օրակարգում է մի նախագիծ, որը ենթադրում է փոփոխություններ արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ՝ ռուսերենով թարգմանության արտոնություն տալով վերջինիս, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախագիծը հիմնավորել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության նպատակով պահանջվող մեծածավալ թարգմանություններն ապահովելու անհրաժեշտությամբ։
Այս նպատակին «Թարգմանչական ծառայություններ» ծրագրից կուղղվի 50 միլիոն դրամ։
Ներկայումս, ՊՈԱԿ կանոնադրության համաձայն, այնտեղ իրականացվում են միայն հայերենով և անգլերենով թարգմանություններ: ՄՄ-ին միանալու ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակներում 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՊՈԱԿ-ն իրականացրել է ավելի քան 2000 էջ ռուսերենից հայերեն թարգմանություն։ Փետրվարի 12-ի դրությամբ ՄՄ-ին անդամակցության նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակներում ՊՈԱԿ է ներկայացվել մոտ 17500 էջ հայերենից ռուսերեն թարգմանության պատվեր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում