ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամիսներ առաջ իր պաշտոնական հայտարարագրում նաև խորհրդային ռուբլիների մասին էր նշել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ինչո՞ւ եք հաշվարկել նաև գոյություն չունեցող փողերը» թերթի հարցին՝ նախարարը պատասխանել է. «Այն, ինչ կուտակել եմ, իմ արդար քրտինքով եմ կուտակել։ Եկեք չմոռանանք, որ այսօր պետական բյուջեից տարեցներին որոշակի փոխհատուցում է տրվում սովետական ռուբլու դիմաց։ Վաղը-մյուս օրն էլ կասեին, որ ունեիր, ինչո՞ւ չէիր հայտարարագրել»։
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ ինքը 39 տարի աշխատում է, բայց ապրում է 30 քմ տան մեջ։
«Ապրում եմ համեստ կյանքով, հիմա էլ խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել, որովհետև իմ ունեցածը 30 քառակուսի մետր մակերեսով ոչ շատ հարմարավետ մի բնակարան է»»,–ասել է նախարարը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում