ԱՄՆ-ն և Ռուսաստանը մատակարարում են համաշխարհային զենքի 56 տոկոսը։ Այս մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` երեկ հրապարակված զեկույցում։
ԱՄՆ-ի մասնաբաժինը զենքի վաճառքի շուկայում 2009-2013 թվականներին կազմել է 29 տոկոս, Ռուսաստանինը՝ 27։ Նշված ժամանակահատվածում զենքի վաճառքն աշխարհում աճել է 14 տոկոսով։
Զենքի խոշորագույն ներկրողը 2009-2013թթ-ին Հնդկաստանն է եղել։ Այդ երկիրի մասնաբաժինը ներկրողների շուկայում 14 տոկոս է կազմել։ Երկրորդ-երրորդ տեղերը բաժանում են Չինաստանն ու Պակիստանը՝ 5-ական տոկոս։
Եվրոպա ներկրված զենքի գնումների 12 տոկոսից մի փոքր ավելին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիային։ Երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 12 տոկոս։ Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի զեկույցում նշվում է, որ 2009-2013-ին 2004-2008-ի համեմատ Ադրբեջանը սպառազինության գնման ծավալն ավելացրել է 378 տոկոսով։ Սպառազինության 80 տոկոսը Ադրբեջանը գնում է Ռուսաստանից։