Սննդային հավկիթի ներկրումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ՀՀ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը թերթին հայտնել է, որ ՀՀ կառավարությունն՝ ընդառաջելով ձու արտադրողների խնդրանքին, ժամանակավորապես արգելել է հավկիթի ներկրումը:
«Ժողովուրդը» նշում է, որ ձու արտադրող ընկերությունները տևական ժամանակ է պայքարում են արտասահմանից հավկիթի ներկրման դեմ: «Մենք շատ ուրախացանք», – ասել է Ստեփանյանը՝ հավելելով, որ հավկիթը դժվար թե էժանանա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։