Վարչապետ Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել հատուկ չվերթով՝ ինքնաթիռ վարձակալելով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Այդ գումարները վճարվելու են պետբյուջեի հաշվին: Նա «Էյր Արմենիա» ընկերությունից ինքնաթիռ վարձակալել էր փետրվարի 23-ին՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մեկնելու համար։
«Իսկ վարչապետի հատուկ չվերթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա արժեցել է 8 մլն 800 հազար դրամ կամ ավելի քան 21 հազար ԱՄՆ դոլար։
Համեմատության համար նշենք, որ ՀՀ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝ Աժ նախագահը, ՍԴ նախագահը և այլք, գործուղումների մեկնում են սովորական չվերթով, միայն թե՝ գնում են բիզնես կարգի տոմս», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։