Մարտի 21-ին Նովրուզը Հայաստանում նշելու նպատակով Երևան ժամանող իրանցի զբոսաշրջիկների հոսքն արդեն սկսվել է ու միանգամից անդրադարձել է արժույթի շուկայի վրա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Պատճառն իրանցիների կողմից բերված արտարժույթն է։
Երեկ դրամի արժեզրկումը կանգ է առել, և բորսայում գործարքներ չեն կնքվել։ Իրանցիների բերած արտարժույթի այսպիսի էֆեկտն իրեն զգալ կտա առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում, նշում է «ՀԺ»-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում