ՀՀ կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված պատրաստ է երկխոսության, ինչը ենթադրում է փոխզիջումներ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը։
Ռադիոկայանի կայքը հիշեցնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած շաբաթ երկխոսության էր հրավիրել կենսաթոշակային բարեփոխումներին ընդդիմացող «Դ!եմ եմ» շարժման անդամներին:
Երկուշաբթի էլ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կլինեն: