հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը անհարմար դրության մեջ է հայտնվել ՌԴ-ի պատճառով․ աղբյուր

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը անհարմար դրության մեջ է հայտնվել ՌԴ-ի պատճառով․ աղբյուր

Եվրոպացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձևի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից։ Ինչպես նշում է «Ժողովուրդ» օրաթերթը, չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով՝ ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչև ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը։

Վերջին նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ ԵԽԽՎ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը։ Դրա համար անհրաժեշտ կլինի բանաձևի ընդունում՝ քվեարկությամբ։ Թերթը նշում է, որ պասվող քվեարկության պատճառով հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ իշխանություններն արդեն իսկ սկսել են լոբբիստական խմբերի միջոցով դիմել ՀՀ իշխանություններին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում «դեմ» քվեարկի բանաձևի նախագծին։