հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսը շնորհավորել է ՌԴ-ին՝ «Ղրիմը վերադարձնելու կապակցությամբ»

Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսը շնորհավորել է ՌԴ-ին՝ «Ղրիմը վերադարձնելու կապակցությամբ»

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մարտի 24-ին պաշտոնական այց է կատարել Պսկովի մարզ։ Այցի շրջանակներում հյուպատոսը աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Տուրչակի հետ, հայտնում է pskov.ru կայքը։

Տուրչակը, ողջունելով հայաստանյան պատվիրակությանը, նշել է, որ չնայած երկկողմ սերտ կապերին ու համատեղ պատմությանը, Պսկովի մարզի և Հայաստանի միջև համագործակցությունը ցանկալիից դանդաղ է զարգանում։

«Մենք ունենք մշակութային, տնտեսական, հումանիտար կապեր հաստատելու հնարավորություն»,- ասել է նահանգապետի պաշտոնակատարը։

«Բարեկամություն անելու համար ընդհանուր սահմաններ հարկավոր չեն»,- համաձայնել է Հրայր Կարապետյանը։ Նա նաև ի դեմս Տուրչինովի շնորհավորել է բոլոր ռուսաստանցիներին՝ Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելու կապակցությամբ, հայտնում է կայքը։

Նշենք, որ Հրայր Կարապետյանը «Դաշնակցություն» կուսակցության անդամ է, նախկինում զբաղեցրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը։