Ուկրաինացի երգահան Վոլոդիմիր Ռունչակը Epress.am-ի թիմի հետ զրուցում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, Ուկրաինա-Ռուսաստան փոխհարաբերությունների, ռուսաստանյան մշակութային գործիչների մասին:
«Ռուսաստանցի մտավորականի ժողովրդավարությունն ավարտվում է Ուկրաինա բառի վրա», – ասում է Ռունչակը:
Լուսանկարում՝ Վոլոդիմիր Ռունչակը ադրբեջանցի երգահան, հրապարակախոս Էլմիր Միրզոևի հետ:
Լուսանկարը՝ Ահմեդ Մուխտար
Վ. Ռ. – Կան մշակույթի գործիչներ, որոնք ակտիվ մասնակցություն են ցուցաբերում երկրի կյանքին, ու կան այնպիսիք, որոնք խխունջի պես նստած են իրենց պատյանում. ես պատկանում եմ առաջիններին:
Ես մեծ արշավ եմ կազմակերպել, որը քննադատում է հայտնի ռուսաստանցի ակորդեոնահար Ֆրիդրիխ Լիպսի գործողությունները, ով առաջիննենրից էր, որ ստորագրեց ռուսաստանցի մշակույթի գործիչների հայտնի նամակը նախագահ Պուտինին: Ես նրան հարցրեցի, չնայած`գիտեի, որ ստորագրել էր, արդյոք դա ճիշտ է: Նա ինձ չէր պատասխանում, որից հետո ես այդ տեղեկատվությունը տարածեցի ամբողջ աշխարհով`Ամերիկայից մինչև Լեհաստան, որպեսզի մարդիկ միանան արշավին: Ինչից հետո նա պատասխանեց, քանի որ, կոպիտ ասած, իրական գումարներ նա այնտեղ է աշխատում` Արևմուտքում: Այս ամենի արդյունքում ձեռք բերված հեղինակությունը բացասական հետևանք կարող էր ունենալ: Նա պատասխանեց, հաստատեց, որ դա ճիշտ է, ու մի շարք փաստարկներ ներկայացրեց`ինչու է դա արել, որն ավելի սարսափելի է: Մարդը կարող է սխալվել ու հետո ընդունել իր սխալը. այս պարագայում նրա դիրքորոշումն, ըստ իրեն, արդարացված է:
Ես ոտքի կանգնեցրեցի ամբողջ ակորդեոնասեր Ուկրաինան, այժմ զանգվածային քննարկումներ են ընթանում ինտերնետում, մարդիկ նրան նամակներ են գրում, երեխաներն են նամակներ գրում:
Ամեն դեպքում, ես մարդկանց էլ եմ ընտրության հնարավորություն տալիս, ասում եմ` կարող են ոչինչ չանել:
Լիպսին ուղղված նամակները, սակայն, նրան չեն մտափոխի, քանի որ շովինիզմի հիվանդությունը չի բուժվում, դրա հետ մահանում են:
Այս նամակները մեզ են պետք. մենք պետք է խոխոլների մակարդակից բարձրանանք ուկրաինացիների մակարդակի:
[Ռուսաստանը] այն երկիրն է, որը միշտ մեր եղբայրն է համարվել. ավագ, թե կրտսեր` նշանակություն չունի: Ուկրաինայի հարցում, սակայն, դա ավարտվում է:
Ներողություն եմ խնդրում: