Այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում 114 դպրոցի աշակերտները ծեծի են ենթարկել դերասաններին, գրում է newsbook.am-ը։
Կայքի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» վիպակի բեմադրության ընթացքում դահլիճում անասելի աղմուկ-իրարանցում էր: Աշակերտների հետ թատրոն եկած ուսուցիչներն անտարբեր այս ամենին՝ իրենց համար հանգիստ զրուցում էին։
Ներկայացումը մի քանի անգամ ընդհատվել է, քանի որ դերասաններն անզոր էին տեքստ արտաբերել, տեսարաններ խաղալ:
«Իսկ ահա ներկայացման ավարտին թատրոնի ճեմասրահում աշակերտներին է մոտենում երիտասարդ դերասան Քաջայր Հակոբյանը և դիտողություն անում: Դեռահասները, կարծես, այս դիտողությանն էին սպասում, նրանք խմբովի նետվեցին դերասանի վրա, և սկսվեց ամենաիսկական ծեծուջարդը: Վրա հասած մյուս դերասանները ևս ծեծի ենթարկվեցին, մինչդեռ ուսուցիչները, հեռվում կանգնած, անտարբեր նայում էին», – գրում է newsbook.am-ը։