Հիվանդ երեխաների հոսքը «Արաբկիր» բժշկական համալիր այնքան մեծ է, որ նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ծանրաբեռնված են աշխատում նաև մյուս մանկական հիվանդանոցները։
«Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» կլինիկաների տնօրենները թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված է։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները խտացվել են՝ երեխաներին տեղավորելու համար, սակայն բանը միջանցքներին չի հասել։
Տնօրենները նշել են, որ այս հոսքը պայմանավորված է սեզոնային վիրուսներով։ «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը փոխանցել է. որ երեկվա դրությամբ շնչառական վիրուսներով իրենց մոտ հոսպիտալացված է 121 երեխա: Նա նշել է. որ այդ թիվը կրկնակի-եռակի մեծ է սովորական օրերին հոսպիտալացվողների թվի համեմատությամբ։