Այս տարվա հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան 4 տոկոսով թանկանալու է գազի սակագինը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ Հայաստան մատակարարվող գազի գինը փողկապակցված է ՌԴ Օրենբուրգի մարզի գազի սակագնի հետ, ուստի դա պետք է հանգեցնի նաև Հայաստանում գազի թանկացմանը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ասել է, թե իրենք որևէ ծանուցում ռուսաստանյան կողմից չեն ստացել գազի թանկացման վերաբերյալ։
Այժմ Հայաստանը գազը սահմանին ստանում է 189 դոլարով և այս թանկացման պարագայում այն կարող է կազմել 200 դոլար, գրում է թերթը։