Home / Հայաստան / Իշխանությունը ծրագրում է 2018-ին առաջադրել Սեյրան Օհանյանին․ թերթ

Իշխանությունը ծրագրում է 2018-ին առաջադրել Սեյրան Օհանյանին․ թերթ

Գնալով ամրապնդվում ու լրջանում է նախնական այն որոշումը, որ իշխանության թեկնածուն 2018-ի նախագահական ընտրություններում լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ծրագրում են վարչապետ նշանակել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով «խիստ հավաստի աղբյուրներին»։

«Իսկ՝ արդեն նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է ինքն իրեն։ Իսկ այդ վարչապետը սպասվող սահմանադրական փոփոխություններից հետո կունենա ամենալայն լիազորությունները։ Նա և գործառույթների, և լծակների իմաստով կլինի երկրի առաջին դեմքը, ինչպես, օրինակ, Գերմանիայում է։

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում էլ տեսնում են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում