«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի հետ զրույցում աշխատակիցներից մեկը, ում անունը չի հրապարակվում, հայտարարել է, որ գործարանի տնօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի ակցիա անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա։ Գործարանի աշխատակիցները այս օրերին պետք է ստանային իրենց ևս մեկ ամսվա աշխատավարձը, սակայն դա տեղի չի ունեցել։
Ընկերության տնօրենը երեկ աշխատակիցներին փոխանցել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ խոսել է և իմացել, որ փող չի լինելու. «Եթե եկող շաբաթ փող գտնեն, ապա կստանաք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում