ԲՀԿ–ի կողմից այլըտրանքային «Երկրապահ» կամավորների միություն (ԵԿՄ) է ստեղծվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Հասարակական կազմակերպությունն արդեն գրանցված է, այն կրում է «Ազատամարտի նվիրյալների միություն» անվանումը։ Կազմակերպությունը ստեղծել են ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը, այն ղեկավար չի ունենա։
Թերթի հետ զրույցում Ռուստամ Գասպարյանն ասել է, որ դա այլընտրանքային ԵԿՄ չէ, և նման կազմակերպություն դեռ երկու տարի առաջ են ցանկացել ստեղծել։ «Հրապարակ»-ը, այնուամենայնիվ, նշում է, որ Գասպարյանի պարզաբանումները հակառակի մասին են վկայում։
«Այստեղ մարդիկ են, որոքն այսօր դուրս են մնացել ուշադրությունից, որոնք վիճակ չունեն, ֆինանս, ուժ։ Նաև դա բխում է այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակից, որ պատերազմը, կարծես, վերջացել է, բայց չի վերջացել, ամեն օր զոհեր կան», – ասել է Գասպարյանը՝ նշելով, որ կազմակերպության հիմնական մասը կազմում են ԵԿՄ-ից դուրս մնացածները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ aravot.am