Home / Տեսանյութեր / ՀՀ ԱԳՆ-ն խաբեց․ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Ուկրաինայի բանաձևին

ՀՀ ԱԳՆ-ն խաբեց․ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Ուկրաինայի բանաձևին

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ում առաջարկված Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևին, որը չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները։

Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, դեմ՝ 11։ Բացի Հայաստանից, դեմ են եղել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ 57 երկիր ձեռնպահ են քվեարկել։

Նշենք, որ մարտի 26-ին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկություն էր տարածել, թե ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ռադիոկայանի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանը ձեռնպահ կքվեարկի։ Հետագայում «Ազատությունը» լուրում փոփոխություն էր մտցրել՝ նշելով, որ տեղեկությունը ռադիոկայանին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Լուսանկարը՝ washingtonpost.com