ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցի վերաբերյալ Հայաստանի «դեմ» քվեարկությունն անակնկալ է եղել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի համար, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ քվեարկության նախօրեին Երևանից զանգահարել են նրան, ասել, որ չեզոք են քվեարկելու, ու դեսպանը կարող է այդ «ավետիսը» փոխանցել ուկրաինական կողմին: Ուկրաինան Հայաստանում իր դեսպան Կուխտային ժամանակավոր հետ էր կանչել՝ տեսնելու, թե ինչպես է քվեարկելու Հայաստանը ՄԱԿ-ում։ Քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երևան՝ «անկախ Հայաստանի քվեարկությունից»։
Թերթի տեղեկություններով, սակայն, ուկրաինական ԱԳՆ-ում տարակուսած են, և արդեն որոշում կա, որ պարոն Կուխտան չի վերադառնա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարորւմ