Բաքվի փախստականների վերաբնակեցման գործընթացը կմեկնարկի 2016 թվականին։ Մինչ այդ այս կարգավիճակն ունեցող քաղաքացիներն Ադրբեջանի մայրաքաղաքից չեն տարհանվի։
Мodern.az-ի փոխանցմամբ ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների գործերով պետական կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Էլչին Գադիմովը։ «Աբշերոնի շրջանի Գոբու ավանում մեծ տարածք է հատկացվել։ Այնտեղ խոշոր բնակելի համալիր է կառուցվելու։ Շինարարական աշխատանքներն այնտեղ կմեկնարկեն 2016 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ կսկսվի փախստականների վերաբնակեցումը»,- ասել է նա։
Գադիմովի խոսքով՝ շինարարական աշխատանքներ են տարվում նաև երկրի այլ շրջաններում․ «Փախստականներին կսկսենք վերաբնակեցնել, երբ ավարտվի շինարարությունը»։