Home / Հայաստան / «X գրուպ»-ի սեփականատերը ծեծի է ենթարկել աշխատողին․ «Ժողովուրդ»

«X գրուպ»-ի սեփականատերը ծեծի է ենթարկել աշխատողին․ «Ժողովուրդ»

««X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ է ընկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ նշված օրը գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի և իր գործարանի սառնարանի մասնագետ 38-ամյա Վյաչեսլավի միջև վեճ է եղել, որն ավարտվել է ծեծով։

«Ժողովրդին» հասած լուրերով Խաչատրյանը Վյաչեսլավին ծեծի է ենթարկել իր թիկնազորի պետ Հունանի հետ։ Թե որն է եղել ծեծի պատճառը, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից։

«Ոնց կարող ենք մենք մեզ նման բան թույլ տալ, սուտ է»,– վստահեցրել է Ցոլակ Մազմանյանը՝ հաստատելով, որ «X գրուպ» ընկերության անվտանգության ղեկավարն իսկապես Հունանն է։

ՀՀ ոստիկանությունից թերթին ասել են, որ ծեծի գործով ոստիկանության Էջմիածնի բաժնում քննություն է ընթանում։ Այլ մանրամասներ չեն հայտնել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում