Մարտի 31-ին՝ կեսգիշերին մոտ, Վարդենիս – Շորժա երկաթգծի 180-րդ կմ-ում բեռնատար գնացքի 30 վագոններից 7-ը գծերից դուրս են եկել, իսկ 4-ը` կողաշրջվել: Այս մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«30 վագոններն էլ իրականացրել են ոսկու հանքանյութի տեղափոխում. զոհեր և տուժածներ չկան», -ասված է հաղորդագրության մեջ։
Epress.am-ի հետ զրույցում ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի վերացման աշխատանքները իրականացվել են տեղի ուժերով։