Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները սրընթաց նվազում են, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ 2013թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 469.2 մլն դոլարի ուղղակի ներդրում, որը 35.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից։
Թերթը նկատում է, որ 2013թ. անկումն ամենամեծն է Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնավարման ընթացքում գրանցված նախորդ ցուցանիշների համեմատ, անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում նման անկում չէր գրանցվել. 2009թ. ՀՀ-ում ներդրումների ծավալները նվազել էին 25.8 տոկոսով։
Թերթը ուշագրավ է համարում նաև այն, որ Հայաստանում ներդրումները նվազեցրել է և ռազմավարական ու տնտեսական գործընկեր համարվող ՌԴ-ն՝ 33.6 տոկոսով և Ֆրանսիան՝ 57 տոկոսով, և Գերմանիան՝ 54 տոկոսով և ԱՍՆ-ը` 34.6 տոկոսով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում