Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու վիրավորում է ստացել 27-ամյա ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նշում է, որ Սաֆարյանը զոհվել է մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով:
LՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։
Նշենք, որ վերջին 12 օրվա ընթացքում սա Լեռնային Ղարաբաղում գրանցված զինծառայողի մահվան 4-րդ դեպքն է։ Մարտի 27-ին ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր 19-ամյա զինծառայող Արայիկ Բաբայանի մահվան մասին, ով, ըստ պաշտոնական հաղորդագրության, զոհվել էր մարտական առաջադրանք կատարելիս։
Մարտի 24-ին նույնպես հրազենային վիրավորումից մահացել էր 22-ամյա Գառնիկ Թորոսյանը։
Մարտի 19-ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել 20-ամյա Արման Ղուկասյանը։