Home / Հայաստան / Ապրիլի 6-ին Երևանում +20 է լինելու

Ապրիլի 6-ին Երևանում +20 է լինելու

Ապրիլի 2-3-ին և 5-6-ին Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին երկրի արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, հաղորդում է ՀՀ ԱԻ կայքը:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ից 6-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 4-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով, 5-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:

Երևանում ապրիլի 2-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գալիք օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է՝ ապրիլի 6-ին հասնելով +20-ի։