ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ մի շարք գերատեսչություններում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա», կոռուպցիոն նոր մեխանիզիմ է բացահայտել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 41.5 տոկոսը՝ դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 տոկոսը։
ԿԲ-ում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնողները եղել է աշխատակիցների 19 տոկոսը, 2013-ին՝ 47.1 տոկոսը։
«Տպավորություն է, որ այս ու մի շարք այլ գերատեսչությունների աշխատակիցները խրոնիկ հիվանդ են, որոնք ամեն առիթով հայտնվում են հիվանդանոցում, կամ էլ՝ այս ամենն արվում է պարզապես պետությունից հավելյալ գումարներ աշխատելու համար», – եզրակացնում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում