«Դ!եմ եմ» նախաձեռնությունը ապրիլի 9-ին, ժամը 12:30-ին հավաք է կազմակերպում ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե: Նախաձեռնության հաղորդագրության մեջ նշված է, որ հավաքվածները գնում են ՊԵԿ՝ պաշտպանելու իրենց սահմանադրական իրավունքները:
«Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:
Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․», – ասված է նախաձեռնության հայատարարության մեջ։