Home / Հայաստան / Ադրբեջանցի զինծառայողները պայթել են ականի վրա․ կան զոհեր

Ադրբեջանցի զինծառայողները պայթել են ականի վրա․ կան զոհեր

Ապրիլի 7-ին, ժամը 22։30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի շփման գծին ական է պայթել, ինչի հետևանքով մահացել են զինվորներ Նովրուզ Աբդուլաևն ու Սեյֆեդին Քերիմովը, ինչպես նաև կապիտան Ջեյհուն Օրուջալիևը։ Եվս վեց զինծառայողներ վնասվածքներ են ստացել, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Տուժածները տեղափոխվել են Ահմեդբեյլի ավանի ռազմական հոսպիտալ։ Ծանր վիրավորներից մեկը՝ զինծառայող Էմին Թալիբովը, ինքնաթիռով տեղափոխվել է Բաքվի հոսպիտալ։

Դեպքի պատճառները հետաքննելու նպատակով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպաների խմբի հետ ժամանել է դեպքի վայր։