Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Անդրանիկ Արզումանյանը, որը երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար, իսկ մի քանի տարի առաջ «ընտանեկան հարցերի բերումով» վերադարձել է Հայաստան։ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ դա, իհարկե, կադրային ամենափայլուն որոշումն է։
«Օպերայի տնօրենի պաշտոնը կարելի էր վստահել միայն այն մարդուն, ով մերձավորարևելյան երկրներում ռուսական մշակույթը տարածելու և քարոզելու մեծ փորձ ունի։ Ի դեպ, արտասահմանյան երկրներում Ռուսաստանի մշակույթի կենտրոնների ղեկավարումը համարվում է դիվանագիտական ծառայություն, հետևաբար, ամենայն հավանականությամբ, պրն Արզումանյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Կամ՝ Ռուսաստանի քաղաքացի է եղել մինչև «ընտանեկան հարցերի բերումով» Հայաստան տեղափոխվելը։
Ինչևէ, կարևորն այն է, որ Օպերայի թատրոնը Հայաստանում Ռուսաստանի մշակույթի կենտրոնի չվերածվի», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում