Home / Հայաստան / ԱԺ-ում այս տարի ամենաակտիվը ՀԱԿ խմբակցությունն է եղել

ԱԺ-ում այս տարի ամենաակտիվը ՀԱԿ խմբակցությունն է եղել

Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի ընթացքում, որը մեկնարկել է փետրվարի 3-ին, ելույթ ունենալու առումով ամենաաակտիվը «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության պատգամավորներն են։ Այս մասին վկայում են parliamentmonitoring.am կայքի տվյալները։

ՀԱԿ խմբակցության 6 անդամները 28 անգամ են ելույթ ունեցել։ Ավելի մեծ թվով ելույթներ են ունեցել Հանրապետական կուսակցության խմբակցության անդմաները՝ 33, սակայն ՀՀԿ խմբակցությունը ԱԺ-ում ներկայացված է 70 պատգամավորով։ ԲՀԿ խմբակցության 36 պատգամավորները 5-րդ նստաշրջանի ընթացքում 14 անգամ են ելույթ ունեցել։ 12 ելույթ են ունեցել ՕԵԿ խմբակցության 6 պատգամավորները, 5 ՀՅԴ-ականների ելույթների թիվը 10-ն է, իսկ «Ժառանգություն» խմբակցության 4 պատգամավորները 8 ելույթ են ունեցել։

Իշխող կոալիցիայի անդամները «ամենահետաքրքրասերն» են։ 5-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀԿ-ականները 58 հարց են հնչեցրել, ՕԵԿ-ականները՝ 31։ Այդ ցուցակում ՀԱԿ-ը երրորդն է՝ 22 հարց, ԲՀԿ-ն՝ 20 հարց, «Ժառանգությունը» ՝ 15, ՀՅԴ-ն՝ 12 հարց։

Խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավորները 6 անգամ ելույթ են ունեցել և 4 հարց են հնչեցրել։