Home / Հայաստան / ՊՆ-ն 2,5 մլրդ դրամի գնումներ է իրականացրել 3-րդ անձանցից․ «Ժողովուրդ»

ՊՆ-ն 2,5 մլրդ դրամի գնումներ է իրականացրել 3-րդ անձանցից․ «Ժողովուրդ»

Վերահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության մեջ կարելի է ուշագրավ փաստեր հանդիպել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ ՊՆ-ն մոտ 2 մլրդ 458 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք չեն հանդիսացել արտադրող կամ ներմուծող։

«Ասել է թե՝ գնումներն իրականացրել է 3-րդ անձից, արդյունքում` ՀՀ պետական բյուջեից վճարվել է 172 մլն 877 հազար դրամ ավել (շուրջ 420 հազար ԱՍՆ դոլար)։ ՊՆ-ն այդպես երրորդ անձից գնել է նաև շաքարավազ, աղ՝ արդյունքում միայն այդ ապրանքների դիմաց վճարելով 10 մլն դրամ ավել գումար», – գրում է թերթը։

«Ժողովուրդը»-ը հիշեցնում է, որ 2012 թվականին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննադատության էր արժանացել Սերժ Սարգսյանից գնումների ոլորտում հայտնաբերված չարաշահումների համար, սակայն իրավիճակը չի շտկվել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում