Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանին զանգով են տեղեկացրել սպասվող հրաժարականի մասին․ «Ժողովուրդ»

Տիգրան Սարգսյանին զանգով են տեղեկացրել սպասվող հրաժարականի մասին․ «Ժողովուրդ»

Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին նոր մանրամասներ է հայտնել «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթի աղբյուրների վկայությամբ, իր հրաժարականի օրը առավոտյան կառավարության նիստից հետո Տիգրան Սարգսյանը մասնակցել է նաև նախարարների կոմիտեի հերթական նիստին։

Այդ ընթացքում ներս է մտել թիկնապահը ու հայտնել, որ նախագահականից շտապ ցանկանում են հեռախոսով խոսել վարչապետի հետ։ Տիգրան Սարգսյանի հարցին՝ չե՞ն կարող մի քիչ սպասել, մինչև խորհրդակցությունն ավարտվի, թիկնապահն ասել է՝ «փոխանցել են, որ շատ շտապ է»։

Թերթի փոխանցմամբ՝ Սարգսյանը դուրս է եկել միջանցք՝ պատասխանելու հեռախոսազանգին։ Նախագահականից ասել են, որ շտապ ներկայանա Սերժ Սարգսյանի մոտ։ Սարգսյանը տեղեկացրել է, որ ինքը նիստի է՝ մի՞թե հնարավոր չէ մի քիչ սպասել։ Նախագահականից բացասական պատասխան են տվել. «Չէ, արի, որովհետև հրաժարական ես ներկայացնելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում