Աշտարակի քաղաքապետը պետք է ծառայողական մեքենա ունենա, ինչպես մոտ 6 ամիս առաջ որոշել էր քաղաքաի ավագանին, սակայն աղքատ բյուջեով համայնքում չէր խանգարի, եթե ծառայողական գնվեր մի փոքր համեստ գումարով, գրում է «Հրապարակ» օրաթերթը, անդրադառնալով Աշտարակի քաղաքապետի վերջերս կայացրած որոշմանը։
Թերթը նշում է, որ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը «հնարամիտ» է գտնվել, և ծառայողական մեքենան գնել է ինքն իրենից։
Անտոնյանը 2 շաբաթ առաջ 5 մլն 980 հազար դրամով իր անձնական օգտագործման «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի շուկայական գինը, մասնագետների կարծիքով, հազիվ հասնի 4 միլիոն դրամի, վաճառել է Աշտարակի քաղաքապետարանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում