Այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանին։
Կառաշք վերցնելու մեջ մեղադրվող, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է։
Դատականի նիստերից մեկի ժամանակ Ավետիսյանն ասել է, որ անցյալ տարի մայիսին, երբ մեկնարկել է ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով նստացույցը, իշխանական թևից մարդիկ մոտեցել և հորդորել են հրաժարվել նստացույցի գաղափարից։ Փոխարենը Ավետիսյանին գումար և բիզնես են խոստացել՝ թե մայրաքաղաքում, թե Էջմիածնում, ինչպես նաև խոստացել են վերականգնել նրան համակարգում։ Ազատամարտիկի խոսքով՝ ինքը հրաժարվել է դա անել։
Նա նշել է, որ հրաժարվել է նաև քննիչի առաջարկից, համաձայն որի ինքն ազատ կարձակվի, եթե հրաժարվի պայքարից։
Մանրամասները՝ տեսանյութում