հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ապրիլի 29-ին կարող է ստորագրվել Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու համաձայնագիրը․ «ՀԺ»

Ապրիլի 29-ին կարող է ստորագրվել Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու համաձայնագիրը․ «ՀԺ»

Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կստորագրվի համաձայնագիր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին։ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանը։

Ճանապարհային քարտեզով նախատեսված հիմնական աշխատանքները, Մինասյանի փոխանցմամբ, ավարտվել են, և եթե որոշ բանակցային հարցեր աշխատանքային խումբը մինչ նշված օրը չհասցնի համաձայնեցնել, դա նախագահները անձամբ կանեն։ Թերթն ընդգծում է, որ այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա շուրջ 900 այն ապրանքատեսակների շուրջ, որոնց մաքսատուրքը Հայաստանում ավելի ցածր է, քան ՄՄ տարածքում։ Եթե համաձայնություն չկայացվի, ոչ ՄՄ տարածքից Հայաստան ներկրվող այդ ապրանքները ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո կարող են կտրուկ թանկանալ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում