Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ բնակչությունը սպառել է 222 մլն խմ գազ, ինչը 3,2 տոկոսով պակաս է, քան անցած տարվա առաջին եռամսյակում։ «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելով՝ «Հայկական ժամանակ» օրաթերթն ուշագրավ է համարում այն փաստը, որ, մասնավորապես, Արարատյան դաշտավայրում այս տարվա առաջին երեք ամիսներին միջին ջերմաստիճանը եղել է 1,7 աստիճան, իսկ անցած տարի՝ 2,3։
«Այսինքն՝ այս տարի ավելի ցուրտ է եղել, բայց գազի սպառումը ոչ թե ավելացել է, այլ նվազել։ Պակաս կարևոր չէ, որ այս տարվա նշված ժամանակահատվածում մեր արդյունաբերությունը օգտագործել է ընդամենը 49 մլն խմ գազ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է մոտ 30 տոկոսով։ Արդյունաբերության կողմից գազի օգտագործման 1/3-ով կրճատումը ցույց է տալիս տնտեսության իրական՝ մեղմ ասած տխուր վիճակը», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում