հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ում դարդն է լացում Վարդան Այվազյանը․ ԱԺ-ում քննարկում են Սևանի մասին օրինագիծը

Ում դարդն է լացում Վարդան Այվազյանը․ ԱԺ-ում քննարկում են Սևանի մասին օրինագիծը

Ընդդիմությունը խոսում է արտագաղթից, սակայն դեմ է, փաստորեն, գյուղացուն պահելու համար ջուր տալուն: Այսօր Ազգային ժողովում նման կարծիք է հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը` Սևանի լճից ջրի տարեկան բացթողումները ավելացնելու մասին կառավարության որոշման քննարկան ժամանակ:

«Ես եմ գողանում, իմ ձեռը կտրեք, ինչո՞ւ եք գյուղացու ջուրը կտրում: Հանկարծ բոլորդ դարձաք բնության ջատագով: Բնության բաղկացուցիչ մաս է նաև մարդը: Ո՞ր մի ջրամբարից եք ջուր տալու գյուղացիներին», – ասել է Այվազյանը:

Վերջինիս ելույթից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գյուղացիների ջուրը հենց իշխանությունն է կտրել, քանի որ թույլ է տվել ջրի անխնա օգտագործում Արարատյան դաշտում` ձկնաբուծության համար:

«Ձկնաբուծական ընկերությունները անվերահսկելի կերպով հորեր են բացել, ջուրը լցրել են իրենց ձկնաբուծարանները, ձուկը վաճառել, շահույթ են ստացել: Ջուրը դրենաժներով լցրել են գետ: Արդյունքում, 8 հազար հա տարածությունն անապատացման եզրին է», – ասել է Փաշինյանը:

Նա նկատել է, որ ձկնաբուծության մեջ մեծ կշիռ ունեն հայտնի քաղաքական դեմքեր` Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, Վարդան Այվազյանը:

«Վարդան Այվազյանը գյուղացու դարդն ա՞ լացում, թե՞ իր բիզնեսի»,- ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Նշենք, որ ոչ կոալիցիոն կուսակցությունները, ինչպես նաև մի շարք բնապահպաններ և ակտիվիստներ դեմ եմ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու օրենքի նախագծին։ Այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ ակցիա են անցկացրել ԱԺ-ի դիմաց՝ պահանջելով չընդունել օրինագիծը։