ՕԵԿ-ի կողմից «Երևան» հեռուստաընկերությունը գնելու գործարքը կայացել է 3 ամիս առաջ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Նշենք, որ գործարքի մասին հայտարարվել է երեկ։
Հեռուստաընկերության արդեն նախկին սեփականատեր Վարշամ Դարբինյանը հաստատել է տեղեկությունը՝ ասելով․ «Այդ մասին չի հրապարակվել կոմերցիոն նկատառումներից ելնելով»։
Թերթը նշում է, որ ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը հեռուստաընկերությունը ձեռք է բերել ռուսական ազդեցիկ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներից մեկի հետ համատեղ։
«Փաստորեն, լուրը գաղտնի է պահվել մինչև քաղաքական դաշտի հստակեցումն ու ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը», – եզրակացնում է «Հրապարակ»-ը։