Home / Տեսանյութեր / Մայիսի 1-ին Երևանում. միանալ Աշխատավորների օրվա միջոցառումներին

Մայիսի 1-ին Երևանում. միանալ Աշխատավորների օրվա միջոցառումներին

1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում 300 հազարից ավել աշխատավորներ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով կրճատել 12-14-ժամյա աշխատանքային օրը՝ այն դարձնելով 8-ժամյա: Ոստիկանության հետ բախումնրի ընթացքում ձերբակլվեցին 8 անարխիստներ, որոնցից 4-ին 1887 թվականին կախաղան բարձրացրեցին, իսկ ևս մեկն ինքնասպան եղավ մահապատժի նախօրեին: 1893 թվականին 8 դատապարտյալներին պաշտոնապես անմեղ ճանաչեցին, իսկ 1889 թվականին որոշում կայացվեց մայիսի 1-ին աշխարհով մեկ հանրահավաքներ անցկացնել նոր սոցիալական պահանջներ դնելու համար:

Այսօր Հայաստանում աշխատանքային օրը օրենքով 8-ժամյա է, սակայն արդյոք մարդկանց աշխատանքն ազատ է, իսկ հասարակությունն արդար է: Արդյոք աղքատի և հարուստի իրավունքները հավասար են: Նման հարցեր են բարձրացնում Հայաստանում ձախ գաղափարներ կրող մարդիկ, ովքեր մայիսի 1-ին Երևանում միջոցառումների շարք են պատրաստում՝ կապված Աշխատավորների միջագային օրվա հետ:

Մայիսի 1-ին, ժամը 17:00-ին նրանք կհավաքվեն Վերնիսաժում: Նախաձեռնողները առաջարկում են բոլոր նրանց, ովքեր կիսում են Հայաստանում գործող համակարգի դեմ բողոքը, միանալ Աշխատավորների օրվա միջոցառումների շարքին: