հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում էլեկտրաէներգիան կարող է թանկանալ․ «ՀԺ»

Հայաստանում էլեկտրաէներգիան կարող է թանկանալ․ «ՀԺ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի տեղեկությունների՝ սակագինը կարող է գործող 38 դրամից հասնել 45-ի։ Ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էներգիան, քան նախատեսված է եղել առկա սակագնով։ Արդյունքում սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր՝ մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Թերթը ՀԷՑ-ից առայժմ չի կարողացել հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում