Home / Հայաստան / Արդյոք ԵՊՀ-ի աշխատակիցներից հարկադրաբար նվիրատվություն են պահանջում․ «Հրապարակ»

Արդյոք ԵՊՀ-ի աշխատակիցներից հարկադրաբար նվիրատվություն են պահանջում․ «Հրապարակ»

Երևանի պետական համալսարանում դասախոսների շրջանում տագնապ է տարածվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Ռեկտորատը որոշել է օտարերկրյա գործիչներին նվիրված երախտիքի ծառուղի հիմնել։ Մոտ 12 նվիրյալների, որոնց թվում՝ Յոհաննես Լեպսուսի, Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրիները նախատեսվում է դնել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքին հարող տարածքում։ ԵՊՀ աշխատակիցներին հորդորել են իրենց նպաստը բերել այս գործին գումարի տեսքով։ Նրանց նույնիսկ հաշվեհամար է տրվել գումարներ փոխանցելու համար։

ԵՊՀ աշխատակիցները որոշել են, որ դասաժամերի բաշխումից առաջ արվող նման հորդորներն իրականում ճնշման ձև են, որ հանգանակությանը մասնակցելն իրականում պարտադիր է։

«Մեզ նույնպես նման ահազանգեր էին հասել, թե իբր համալսարանում փող են հավաքում Երախտիքի ծառուղի հիմնելու համար, իրականում նման բան չկա։ Ռեկտոր Արամ Սիմոնյանի մոտ նիստ է եղել, որի ընթացքում նա կոչ է արել մասնակցելու անանուն դրամահավաքի։ Հատուկ շեշտվել է, որ բացառենք «պարտադիր կամավոր» սկզբունքը։ Եթե մարդը չի ուզում գումար տալ, թող չտա, բայց չենք բացառում, որ որոշ թյուրըմբռնում եղել է և մարդիկ սխալ են հասկացել։ Ինչ վերաբերում է դասաժամերի բաշխմանը, ապա դրա հետ մեր նախաձեռնումը կապ չունի։ Դասաբաշխման ժամանակը ամառն է», – թերթի հետ զրույցում ասել է ԵՊՀ հասարակայնության բաժնի պատասխանատու Կարեն Գրիգորյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում