Մայիսի 16-ին` ժամը 01.23-ին, Հայաստանում գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան – Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: