Home / Տեսանյութեր / «Հուսով եմ՝ հայ-թուրքական սահմանը կբացվի»․ արքեպիսկոպոս Աթեշյանը խոսել է Էրդողանի հետ

«Հուսով եմ՝ հայ-թուրքական սահմանը կբացվի»․ արքեպիսկոպոս Աթեշյանը խոսել է Էրդողանի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 1.5 ժամ տևած հանդիպումից հետո Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մինչև գալիք տարի։ Այս մասին արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին։

«Իր գրության մասին խոսեցինք (նկատի ունի ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարությունը – խմբ․), մեր պատասխանի մասին խոսեցինք: Ասացինք, որ փոխադարձ քայլեր անել ենք ուզում… Բայց ժամանակի մեծամասնությունը մեր ցավերը լուծելու համար էր: Կալվածքների հարցը, պաշտոնապես որպես համայնք ճանաչվելու հարցը։ Օրինակ, սահմանի բացման հարցը…», – ասել է Աթեշյանը։

Արքեպիսկոպոսի խոսքով՝ ապրիլի 24-ի նախօրեին նման հայտարարություն անելով՝ Էրդողանը նպատակ ունի հայերին ընդառաջ քայլ անել, կամ, ինչպես սրբազանն է որակել, «ձիթենու ճյուղ մեկնել»:

Նա ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի խնդրին անդրադառնալով՝ Էրդողանը կրկին հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը խոչընդոտ է սահմանի բացման համար։

«Բայց ես հավատում եմ մինչև գալիք տարի սահմանի բացմանը: Հույս ունեմ»,- ասել է արքեպիսկոպոս Աթեշյանը։