Մայիսի 24-ին, ժամը 10.22-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում (Փակ շուկա), պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համաձայն ԱԻ նախարարության կայքի, դեպքի վայր են մեկնել փրկարարները:
Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարահանվել է շուկայի տարածքից: Այս պահին տարածքում ընթանում են աշխատանքներ։