Առայժմ հայտնի չէ, թե որտեղից է հայտնվել և ում է պատկանում երեկ Երևանի Հալաբյան փողոցում քայլող արջը։
Վերջինս Հալաբյան 22/1 հասցեում գտնվող «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքից տեղափոխվել է կենդանաբանական այգի։ ԱԻՆ-ից և Կենդանաբանական այգու մամուլի բաժնից Epress.am-ի հետ զրույցում ասել են, որ իրենք տեղյալ չեն, թե ով է արջի տերը։
«Մեզ կանչել են ԱԻՆ-ից, արջին տեղափոխել ենք այգի։ Վիճակը սթրեսային է, մի քանի օրից կերևա՝ կայուն է, թե ոչ։ Միայն կարող եմ ասել, որ մոտ մեկուկես տարեկան է, մնացածը պարզ կլինի մի քանի օրից, նաև սպասելու ենք տիրոջ հայտնվելուն», – ասել է այգու մամուլի բաժնի պատասխանատու Կարինե Մուրադյանը։