Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) պետ Միհրան Պողոսյանը շարունակում է ՀՀ պետբյուջեն ծառայեցնել իր հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությանը հարստացնելու գործին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ Պողոսյանի ընկերությունը BYD մեքենաների ներկրողն ու պաշտոնական ներկայացուցիչը:
Այս տարվա մայիսին ստորագրված պայմանագրով «Քեթրին գրուպ»-ին է փոխանցվել 1 մլն դրամ և վերանորոգվել է 16 հատ BYD մեքենա:
Թերթն ընդգծում է, որ իր հարցմանն ի պատասխան ԴԱՀԿ-ից նախորդ տարվա հոկտեմբերին հայտնել էին, թե ԴԱՀԿ-ը գնել է 11 հատ BYD մեքենա։
«Այսօր, պարզվում է, նրանք ունեն 16 հատ BYD», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում