Home / Հայաստան / Երկրաշարժ Վարդենիսի մոտ

Երկրաշարժ Վարդենիսի մոտ

Այսօր առավոտյան, ժամը 07.15-ին Սեյսմիկ պետական ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք։

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության կայքը, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: