Այսօր առավոտյան, 09։12-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնբերված Սերգեյ Խաչիկի Մխիթարյանի դիակի վրա բռնության հետքեր չեն եղել։ Այս մասին Epress.am-ին հայտնել են Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
«Մխիթարյանը դատապարտվել էր 2006 թվականին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Առանձին դաժանությամբ սպանություն)՝ ազատազրկմամբ 15 տարի ժամկետով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել են մամուլի ծառայությունից։