Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը համամիտ չէ վերջերս պարբերաբար հնչող այն տեսակետի հետ, թե գաղթականությունը հայ ժողովրդի արյան ու մենթալիտետի մեջ է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Եգանյանը համոզված է, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում արձանագրվել է ընդամենը երեք զանգվածային արտագաղթ։ Առաջինը, ըստ նրա, եղել է Բագրատունիների թագավորության անկումից հետո՝ 11-րդ դարում, երկրորդը՝ Հայոց ցեղասպանությունից հետո, իսկ երրորդն արդեն մերօրյա Հայաստանում։
«Մնացած ժամանակների միգրացիոն հոսքերը էապես չեն տարբերվել այլ ժողովուրդների դրսևորած միգրացիոն հոսքերից», – ասում է ժողովրդագիրը։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունից, ըստ Եգանյանի, արտագաղթել է բնակչության ավելի քան 25 տոկոսը․ «Պնդումները, թե հայը գաղթական է, դա նրա արյան մեջ է, իրականությանը չեն համապատասխանում։ Հայը ենթարկվում է ընդհանուր օրենքներին, իրողություններին, վարվելակերպի նորմերին»։
Մանրամասները՝ թերթի ասյօրվա համարում