հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ուզում էիք օտարալեզու կրթության համար հսկայական պատուհան բացել». ակտիվիստի պատասխանն Աշոտյանին

«Ուզում էիք օտարալեզու կրթության համար հսկայական պատուհան բացել». ակտիվիստի պատասխանն Աշոտյանին

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  նախաձեռնության ակտիվիստ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան նույնանուն խմբում, անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այսօր արած այն դիտարկմանը, որ օտարալեզու դպրոցների մասին օրենքն ընդունվել է մեծ պայքարի գնով, նշել է, թե միայն նախաձեռնության շնորհիվ է, որ այսօր Հայաստանում օտարալեզու դպրոցների թիվը սահմանափակ է:

Հարությունյանն իր գրառման մեջ Աշոտյանին հիշեցրել է, որ նրա ղեկավարած գերատեսչության կողմից Լեզվի մասին և Հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու հիմնավորման մեջ մի խայտառակ բնորոշում է եղել՝ «Հայաստանում միջնակարգ կրթության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է թույլատրել օտարալեզու դպրոցներ»:

«Այս հիմնավորումը խայտառակություն էր և ծաղր հայերենի նկատմամբ, որով Կրթության նախարարությունը փորձում էր ցույց տալ, որ հայերենով հնարավոր չէ իրականացնել բարձրակարգ միջնակարգ կրթություն: Բուռն բողոքներից հետո այդ հիմնավորումը հանվեց: Արմեն Աշոտյանին հիշեցնեմ, որ իր կողմից բերված օրենքում օտարալեզու կրթությունը պետք է սկսվեր կրտսեր դասարաններից՝ անսահմանափակ թվով դպրոցներում: Մեր պայքարի արդյունքում հնարավոր եղավ օտարալեզվությունը տեղափոխել ավագ դպրոց` կտրուկ սահմանափակելով դպրոցների քանակը (11): Այ այս ամենի արդյունքում էր, որ հիմա Հայաստանում չկան օտարալեզու դպրոցներ կամ դրանց թիվը շատ սահմանափակ է, որովհետև դուք ուզում էիք բացել հսկայական պատուհան օտարալեզու կրթության համար, մենք ձեզ թողեցինք ընդամենը մի փոքր «ֆորտչկա», նորմալ իշխանության դեպքում դա էլ չի լինելու»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի դժգոհությունների համատեքստում, հիշել էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Հիշեք օտարալեզու դպրոցների մասին օրենքը, որն ընդունվեց մեծ պայքարի գնով: Բոլորը խոսում էին «Սպիտակ տան ձեռքից», «Կրեմլի ոտքից»,  «Մոսկվայի ճնշումներից» և էլի բազում բաներից: Մինչև հիմա այդ օրենքի շրջանակներում բացվել է երկու դպրոց: Երբ պարզվեց, որ երկու դպրոցներն էլ անգլալեզու են,  դա բացարձակապես չկպավ  այդ մարդկանց հայրենասիրական սրտի լարերին: Իսկ ինչու՞՚»,-ասել էր Աշոտյանը:

Լուսանկարը` Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: